Առողջապահություն 1.2011
Ատամների խնամքը
Վերջերս գործընկերներիս հետ միասին բարեգործական առաքելությամբ եղանք Երևանի կրթօջախներից մեկում, որի սաների և ուսուցիչների հետ զրուցեցինք ստոմատոլոգիայի բնագավառին վերաբերող և երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Արդյունքում կրկին համոզվեցինք, որ անհրաժեշտ է հանրության ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել ատամների խնամքին վերաբերող կարևոր խնդրի վրա:
Անհերքելի է ատամների կարևոր դերն ու նշանակությունը մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Հարցը միայն այն չէ, որ բնականոն աճած և առողջ վիճակում գտնվող ատամները որոշակիորեն ապահովում են մարդու վայելուչ տեսքը և նորմալ խոսակցական ակտը: Սննդի մշակման և մարսման գործընթացն անհնարին է առանց դրանց: Ատամների հիվանդությունները բացասաբար են անդրադառնում որոշ օրգան-համակարգերի գործունեության վրա:
Հնագույն ժամանակներից սկսած, մարդկային հասարակության զարգացմանը համընթաց կատարելագործվել են ատամների խնամքի և դրանց արտաքին տեսքի բարելավման, հիվանդությունների կանխարգելման ձևերն ու եղանակները:
Սխալ և վատ խնամվող, առավել ևս բոլորովին անուշադրության մատնված ատամների մակերեսին ատամնափառ է գոյանում, որը բաղկացած է լինում թքի մեջ պարունակվող լորձից, աղերից, ինչպես նաև սննդանյութերի մնացորդներից ու մանրէներից: Մաքրման տարբեր միջոցներով ատամնափառը հեռացնելուց հետո այն 2-6 ժամը մեկ նորից է գոյանում: Երկար ժամանակ պահպանվելով` ատամնափառը ենթարկվում է ինչպես մեխանիկական, այնպես էլ քիմիական փոփոխության` աստիճանաբար վերածվելով ատամնաքարերի: Վերջիններս տարբեր աստիճանի հանքայնացված զանգվածներ են, կազմված օրգանական (10-30%) և անօրգանական (70-90%) նյութերից, ունեն կարծր խտություն և ատամից ավելի մուգ գույն, ամուր կպչում են ատամների հիմնականում հետին մակերեսին: Դրանք տեղակայվում են ատամների ոչ միայն ազատ` վերլնդային հատվածներում, այլև լինդ-ատամնային գրպանիկներում, մեխանիկորեն գրգռում են հարևան հյուսվածքներին, նպաստում դրանց բորբոքմանը (պարադոնտիտ), ատամների շարժվելուն և կորստին:
Ատամների և բերանի լորձաթաղանթի վատ խնամքի հետևանք է նաև կարիեսը, որն ատամների բակտերային հիվանդություն է և արտահայտվում է դրանց հյուսվածքի քայքայումով. ընդունած սննդի մնացորդները երկար ժամանակ չհեռացվելով ատամների մակերեսից, միջատամնային ճեղքերից, նպաստավոր միջավայր են դառնում բերանի խոռոչում գտնվող մանրէների համար: Դրանք բազմանալով` արտադրում են տարբեր թթուներ, որոնք նախ տեղ-տեղ քայքայում են ատամների արծնը, ապա նրա ստորադաս ատամնային հյուսվածքը` հանգեցնելով խոռոչի գոյացման: Երբ քայքայման գործընթացը հասնում է ատամի նյարդին` հիվանդությունն ուղեկցվում է ցավերով, որոնք կարող են անտանելի դառնալ: Եթե կարիեսը նախնական փուլում չի հայտնաբերվում և ժամանակին չի բուժվում, ատամը ոչ միշտ է հաջողվում փրկել: Բացի այդ, կարող են առաջանալ ավելի լուրջ բարդություններ, այդ թվում` օրգանիզմի ինքնաթունավորում:
Այստեղից հետևում է, որ ատամները պահանջում են ամենօրյա հետևողական խնամք:Նախ, անհրաժեշտ է դրանք մաքրել համապատասխան խոզանակով և մածուկով ինչպես առավոտյան` լվացվելիս, այնպես ուշ երեկոյան` քնելուց առաջ: Ըստ որում, մածուկով խոզանակը պետք է հորիզոնական և ուղղահայաց շարժումներով շփել ատամնաշարերի ինչպես առաջային ու հետին, այնպես էլ միմյանց շփվող մակերեսներին: Այդպես միջատամնային ճեղքերը լավ են մաքրվում: Այնուհետև պետք է բերանը ողողել ջրով (ցանկալի է գոլ)` ատամի մածուկի մնացորդները հեռացնելու համար:
Օրվա ընթացքում, յուրաքանչյուր անգամ սնվելուց հետո, նույնպես չպետք է մոռանալ բերանը ողողել սովորական կամ հանքային ջրով, կամ որոշ բույսերի (թեյի, վարդի, ուրցի, երիցուկի) թուրմերով: Օգտակար է նաև շաքար չպարունակող ծամոնը: Առանձին դեպքերում, մասնավորապես մսով ճաշատեսակ ուտելուց հետո, կարիք է լինում ձողիկներ օգտագործել: Սակայն պետք է խուսափել պատահական տեղերից վերցրած ձողիկներից (ծառերի ճյուղեր, լուցկու հատիկներ, բույսերի ցողուններ, ձկան փշեր և այլն), քանի որ դրանց մակերեսին գտնվող զանազան մանրէները, վիրուսները, սնկերը ախտահարում են ինչպես լնդերը, այնպես էլ ատամները: Եվ, ընդհանրապես, ձողիկները, թեկուզ հատուկ պատրաստված, կոպտորեն հրվելով ատամների արանքը, տեղաշարժում են վերջիններիս, քերում դրանց և լնդերի մակերեսը, երբեմն անգամ արյունահոսություն առաջացնում: Այս տեսակետից ավելի հարմար է ֆլոսը (հատուկ թել բռնիչով կամ առանց դրա): Օգտագործվում են նաև սուպերֆլոսներ, որոնց թելի մակերեսը ծածկված է սպունգի նուրբ շերտով, որի շնորհիվ ատամներն ավելի լավ են մաքրվում: Ֆլոսը պետք է անցկացնել միջատամնային ճեղքի մեջ, սղոցաձև շարժումներով սահեցնել ատամների միմյանց դարձած մակերեսով` առջևից հետ և վերից վար կամ հակառակը:
Ֆլոսը հնարավորություն է տալիս նաև հայտնաբերել ատամների մինչ այդ չնկատված վնասվածքները` ատամնաքարեր, կարիես, ուշադրություն դարձնելով թելի ոչ սահուն շարժմանը կամ նրա կտրվելուն:
Անհրաժեշտ է առավելագույնս խուսափել այնպիսի վնասակար սովորություններից, ինչպիսիք են ատամներով ընկույզ կամ պնդուկ կոտրելը, քնելուց առաջ կոնֆետ կամ քաղցրավենիք ուտելը, քաղցր հյութեր խմելը և այլն: Ատամի արծնի «թշնամիներից» են նաև թթու սննդա-նյութերը, եթե դրանք ուտելուց հետո բերանը չի ողողվում կամ չեզոքացնող ծամոն չի օգտագործվում:
Լավ խնամված և առողջ ատամներն ապահովում են օրգանիզնի բնականոն գործունեությունը, իսկ տիրոջը պարգևում գեղեցիկ ժպիտ:
Կարդացեք նաև
Դեռ նորավարտ բժիշկ էր, բարետես, շրջապատում աչքի ընկնող արտաքինով, երիտասարդական ավյունով լեցուն: Ի թիվս այլ գայթակղությունների, գիտությամբ զբաղվելու ձգտումը իրականացնելու քայլերի առաջին բերքահավաքը...
Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը խոսելով համակարգի գործունեության առանցքային խնդիրները կարգավորելու, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները ոլորտում ամրագրելու...
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է առողջապահական կազմակերպությունների կայքերի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող հետևյալ պահանջները...
Կյանքից վաղաժամ հեռացավ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ...
XX դարի վերջին և XXI դարի սկզբին Հայաստանի Հանրապետությունը զգալի զարգացում ապրեց, սակայն դրան զուգահեռ ավելացավ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների (ՍՎ) թիվը, որին նպաստեցին...
Բանալի բառեր. դիվերտիկուլ, մետապլազիա, դիսպլազիա
Ներածություն
Միզապարկի դիվերտիկուլը կույր վերջացող պարկանման գոյացություն է, որն ունի վզիկ, հատակ և մարմին: Այն լինում է բնածին և ձեռքբերովի: Ըստ գրականության տվյալների...
Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին
Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...
Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...
Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի բշտային և էրոզիվ ախտահարումներ կարող են դիտվել, բացի սովորական բշտախտից, նաև մի շարք այլ հիվանդությունների (բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, աֆթոզ ստոմատիտ, սովորական...
Նախորդ համարում մենք անդրադարձել էինք կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններին, որոնք առավել ցայտուն են արտահայտված: Մենք հավակնություն չունենք նկարագրելու բոլոր տարբերությունները...
2011թ. ապրիլի 14-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը...
Խմբագրություն են դիմել թոշակառուներ` Նորք թաղամասի բնակիչ Վ. Սարուխանյանը, Մալաթիայից` Է. Մուրադյանը: Նրանցից մեկը գանգատվում է լեղուղիների քարերի հետևանքով ժամանակ առ ժամանակ աջ թուլակողի շրջանի երբեմն խիստ սրացող ցավերից...
Առողջ մարդկանց աղիքներում 500 տեսակի տարբեր մանրէներ կան, որոնց մեծ մասը դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի, բնականաբար և ողջ օրգանիզմի վրա...
Արյան ճնշման չափումը զարկերակային ճնշման որոշման, իսկ գերճնշման դեպքում` նաև ախտորոշման և բուժման հիմքն է, և, հետևաբար, չափման ճշգրտությունը էականորեն կարևորվում է զարկերակային գերճնշման ախտորոշման հարցում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն